Սպառողական վարկ․ ինչ պետք է իմանալ հայտից առաջ
Ի՞նչ է սպառողական վարկը
Գումար է անձնական նպատակների համար՝ վերանորոգում, տեխնիկայի գնում, բուժում, ճանապարհորդություն կամ անսպասելի ծախսեր։ Սովորաբար այն տրամադրվում է առանց գրավի, և բանկը չի պահանջում հաշվետվություն՝ ինչի վրա եք ծախսել գումարը։ Գումարը, ժամկետը և տոկոսադրույքը որոշում է բանկը՝ ձեր հայտը քննարկելուց հետո։
Ում համար է
Սպառողական վարկն ընտրում են, երբ գումարը պետք է անմիջապես, իսկ գրավ չկա կամ չեք ցանկանում այն ձևակերպել։ Եթե պետք է փոքր գումար մի քանի շաբաթով, գուցե ավելի հարմար է արագ միկրո վարկը։ Եթե ունեք գույք՝ որպես ապահովում, արժե համեմատել գրավով վարկերի հետ, որտեղ պայմանները երբեմն ավելի լավն են։ Իսկ եթե խոսքը բնակարան գնելու մասին է, դիտեք հիփոթեքային վարկերը։
Ինչպես համեմատել բանկերի առաջարկները
- Նայեք վարկի լրիվ արժեքին, ոչ միայն տոկոսադրույքին։
- Ճշտեք միջնորդավճարները, ապահովագրությունը և վաղաժամկետ մարման կարգը։
- Հաշվեք ամսական վճարը. այն չպետք է ծանրաբեռնի ձեզ։
- Մի քանի վարկ միաժամանակ մի վերցրեք առանց հաշվարկի։
Ինչպես է աշխատում OnlineVarker.am-ը
Դուք լրացնում եք մեկ հայտ՝ գումար, ժամկետ, մարզ և կոնտակտներ։ Մենք այն փոխանցում ենք այս վարկատեսակի հետ աշխատող գործընկեր բանկերին, և նրանք իրենք կկապվեն ձեզ հետ։ Վերջնական պայմանները կնշի բանկը։